Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ-ի ավտոպարկը կհամալրվի ավելի քան 60 ավտոմեքենայով

ԱԻՆ-ի ավտոպարկը կհամալրվի ավելի քան 60 ավտոմեքենայով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թվականին իր ավտոպարկը կհամալրի 60-ից ավելի մեքենայով՝ Ճապոնիայից և Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«2019 թվականի սկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվել է 10 ամենագնաց մեքենա՝ հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով, ինչպես նաև Mitsubishi տեսակի ժամանակակից 18 հրշեջ մեքենա։ Օգոստոս ամսին սպասվում է նաև ևս 22 հրշեջ մեքենա՝ կրկին Ճապոնիայից և 26 «ԿամԱԶ» մեքենա՝ հայ-ռուսական բարեկամությունից»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս համալրումները հնարավորություն կտան իրենց հին և արդեն մաշված մեքենաները հանել շահագործումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am