Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը

Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլի»՝ մայիսի 18-ին Թել-Ավիվում կայանալիք եզրափակիչի նախօրյակին քաղաքի հյուրերը կկարողանան «Շաբաթի ընթրիք» նախագծի շրջանակներում քաղաքացիների տներում ներկա գտնվել ավանդական ընտանեկան ճաշկերույթին, որը համընկնում Է երգի մրցույթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թել-Ավիվի քաղաքապետարանը:

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը Թել-Ավիվում անցկացվելու Է մայիսի 14-ից մինչեւ 18-ը, ինչպես սպասվում Է, 10 հազարից ավելի զբոսաշրջիկների կներգրավի տարբեր երկրներից, եւ շատերի համար դա առաջին այցը կլինի Իսրայել: Թել-Ավիվի մունիցիպալիտետը մտադիր Է առաջարկել քաղաքի հյուրերին, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու դավանանքից, մասնակցել շաբաթի ավանդական ընտանեկան ընթրիքին՝ քաղաքացիների տներում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Շաբաթի ընթրիքները, որոնք անցկացվում են ուրբաթ օրերին՝ մայրամուտին, բազմադարյան մշակութային ավանդույթ Է ինչպես կրոնական, այնպես Էլ աշխարհիկ հրեական ընտանիքների մեծ մասում: Մերձավոր ազգականներն ու ընկերները հավաքվում են՝ տնական համեղ կերակուրներ ըմբոշխնելու եւ ուրախ զրույցներ անցկացնելու համար: «Շաբաթի ընթրիք» նախագիծը, ինչպես կարծում են Թել-Ավիվի իշխանությունները, հազարավոր զբոսաշրջիկների կօգնի՝ ավելի լավ ճանաչել իսրայելացիների աշխարհը եւ համապատասխանում Է վառ տպավորություններ փնտրող ժամանակակից ճանապարհորդների հետաքրքրություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am