Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել  Դիլիջանի խմելու ջրի որակի 
ուսումնասիրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել Դիլիջանի խմելու ջրի որակի ուսումնասիրությունների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տավուշի մարզպետարանից, Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։

Դիլիջան համայնքի ղեկավարի գրության հիման վրա, Տավուշի մարզպետարանի կողմից գրություն է ուղարկվել սպասարկող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզաբանումներ խնդրելով ջրի պղտորության, ջրամատակարարման գրաֆիկի խախտումների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:

Կառավարությանն առընթեր առողջապահական տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նախատեսվել է վարչական վարույթ։ Հրավիրվել է փորձագետ, և ապրիլի 22-25-ն իրականացվելու են ուսումնասիրություններ։

Արդյունքների ամփոփումից հետո Տավուշի մարզպետարանին կտրամադրվի տեղեկատվություն, որի հիման վրա կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am