Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, լիցքավորող սարք և ականջակալ

ՔԿՀ հրավիրված ատամնաբույժի գոտու տակից հայտնաբերվել են բջջային հեռախոս, 
լիցքավորող սարք և ականջակալ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 19-ին, ժամը 11:35-ի սահմաններում,  օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1  ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am