1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն տնտեսության զարգացման համար կարևոր երաշխիք է համարում տնտեսվարողների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը

ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն տնտեսության զարգացման համար կարևոր երաշխիք է 
համարում տնտեսվարողների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը

 ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովին ներկայացրեց տնտեսական մրցակցության ոլորտում առկա կարևոր խնդիրներն ու դրանց լուծումների իր տեսլականները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 19-ին Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Գևորգյանը նշեց, որ երկրի համար կարևոր է անկախ ու արդյունավետ տնտեսական մրցակցությունն ապահովող մարմին ունենալը:

«Երկրում մրցակցության զարգացումն աշխատանքի ամենաառանցքային ուղղություններից մեկն է, հենց մրցակցությունն է շուկայի այն անտեսանելի ձեռքը, որը համակարգում է իր մասնակիցների գործունեությունը: Այսօր ազնիվ ու արդար մրցակցությունը կարող է լինել հիմնական նախապայման տնտեսական և տեխնոլոգիական զարգացման համար, միաժամանակ հաջողության երաշխիք երկրի տնտեսական հեղափոխության գործում: Առանց երկրի ներսում մրցակցության զարգացման, առանց բարձր մրցունակության ապրանքների արտադրության ու ծառայությունների, անհնար է իրականացնել երկրի արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականությունը: Չկա այնպիսի երկիր, որտեղ չկա անհրաժեշտություն տնտեսական մրցակցությունն ապահովող արդյունավետ ու անկախ մարմնի: Տնտեսական մրցակցության մարմինները և դատարաններն անհրաժեշտ են բաց և մրցակցային շուկաների պահպանման համար»,- ասաց Գևորգյանը:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն պետք է ձգտի, որ իր վարած քաղաքականությունը և իրավակիրար գործունեությունը լինեն պարզ և կանխատեսելի, իսկ տնտեսության զարգացման կարևոր երաշխիքներից մեկը համարեց տնտեսավարող սուբյեկտների հանդեպ տարբերակված վերաբերմունքի բացառումը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]