Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ՄԱԿ-ը փախստականների տարհանում Է սկսել Լիբիայից


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) փախստականների տարհանում Է սկսել Լիբիայից՝ հակամարտության ասպարեզ դարձած երկրից ավելի քան 150 մարդու տեղափոխելով Նիգեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կազմակերպությունը: «ՓԳԿՎ-ն 163 փախստականների Լիբիայից Նիգեր Է տարհանել առաջին նման չվերթի ընթացքում այն ժամանակվանից ի վեր, երբ երկու շաբաթ առաջ Լիբիայի մայրաքաղաքում բորբոքվեցին մարտերը: Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել ապրիլի 19-ին ավելի վաղ»,-ասված Է հայտարարության մեջ, որը զետեղված Է վարչության կայքում: Ընդամենն այն կենտրոններում, որոնք մարտերի վայրերին մոտիկ են գտնվում, կան եւս 3 հազարից ավելի փախստականներ ու միգրանտներ, նշում Է ՄԱԿ-ը:

«Այդ փախստականներին ընդունած Նիգերի համերաշխությունն արժանի Է ընդօրինակման, բայց երկիրը չի կարող միայնակ անել դա:Պետք Է լինի կոլեկտիվ պատասխանատվություն, մեզ հարկավոր Է, որ մյուս երկրներն արձագանքեն կոչին, գան օգնության եւ անպաշտպան փախստականներին օգնեն Լիբիայից տեղափոխվելու անվտանգ վայր»,-հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել Է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Հաֆթարի բանակի ստորաբաժանումները հսկողություն են հաստատել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների նկատմամբ: Նաեւ բանակի օդուժը հարված Է հասցրել Տրիպոլիի Միտիգա միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում Է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում Է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված Է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում Է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ