Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Ռուսաստանի հետ Թրամփի նախահամաձայնության մասին Մյուլլերի զեկույցը բեսթսելեր Է դարձել



ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը վաճառքում կհայտնվի գրքի ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times թերթը:
Հրատարակությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «Մյուլլերի զեկույցը. Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի եւ նախահամաձայնության մասին հատուկ դատախազի եզրափակիչ զեկույցը» հասանելի Է դարձել Amazon-ում պատվիրելու համար եւ առաջին տեղն Է գրավել բեսթսելերների վարկանիշում: Նշվում Է, որ փափուկ կազմով գրքի արժեքը կազմում Է 9,2 դոլար:
Թերթը գրում Է, որ բազմաթիվ հրատարակություններ ձգտում են գրիքը հրապարակել հնարավորինս շուտ: Մասնավորապես, Մյուլլերի ուսումնասիրությունը բովանդակող գրքեր են պլանավորում թողարկել Skyhorse-ը, Washington Post-ը, Simon&Schuster-ը, Melville House Books-ը, Barnes&Noble-ը եւ Times-ը:
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել Է Մյուլլերի զեկույցի կրճատված, գաղտնի տեղեկատվությունը չբովանդակող տարբերակը;
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին մեղադրել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի միտումնավոր խեղաթյուրման մեջ: Նրանք, մասնավորապես, նշում են, որ, թեեւ Բարրը հայտարարել Է, թե նախագահը չի խոչընդոտել արդարադատությանը, հատուկ դատախազի զեկույցը վկայում Է հակառակի մասին:
«Հատուկ դատախազի զեկույցը հավաստում Է, որ Թրամփի ընտրարշավի անդամներն իրազեկված են եղել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին, բայց փոխանակ այդ մասին հայտնելու դաշնային իշխանություններին, Թրամփի արշավը եւ նախագահ Թրամփն ինքը բացահայտորեն խրախուսել են այն նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով»,- նշվում Է հայտարարության մեջ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ