Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՀՀ դեսպան Բաղդասարյանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար, շեյխ, դոկտոր Ահմեդ ալ Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավաստիացրել Քուվեյթի արտաքին գործերի նախարարության՝ բոլոր հարցերում աջակցելու և համագործակցելու պատրաստակամության մասին։

Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Ահմեդ ալ Սաբահին ներկայացրել Քուվեյթի իշխանությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարված և ընթացիկ աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային հարթակներում՝ նկատելով, որ դրա համար առկա են իրական նախադրյալներ, հաշվի առնելով երկու երկրների համանման մոտեցումներն ու փորձառությունները։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ