Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատրաստ եղեք, մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ ու սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք. Փաշինյանը՝ Զեյնալյանին

Պատրաստ եղեք, մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ ու սնունդը փորձեմ, որովհետև 
ախորժակս գրգռեցիք. Փաշինյանը՝ Զեյնալյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, ինչը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ: Այդ մասին Զեյնալյանն ասաց Կառավարության նիստում:

Նա նշեց, որ հիմա մտածում են սննդի պատրաստումը այլ կազմակերպության վերապատվիրակելու մասին, այսինքն՝ դրսում պատրաստվի սնունդը և բերվի ՔԿՀ: Զեյնալյանի խոսքով՝ այս գաղափարը շատ դրական է ընկալվել տարբեր հասարակական կազամկերպությունների ու հանրության կողմից:

Նախարարը նշեց, որ ինքն անձամբ փորձել է ՔԿՀ-ների համար նախատեսված սնունդը, նաև պարբերաբար ստուգվում է:

Ի պատասխան՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատրաստ եղեք, որ ես մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ ու սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am