Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պերուում սուգ են հայտարարել նախկին նախագահ Գարսիայի մահվան կապակցությամբ

Պերուում սուգ են հայտարարել նախկին նախագահ Գարսիայի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուում սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի (1985 – 1990, 2006 – 2011) մահվան կապակացությամբ, որը կյանքին վերջ Է տվել ինքնասպանությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պերուի պետության ղեկավար Մարտին Վիսկառայի դեկրետում, որն ապրիլի 17-ին հրապարակվել Է հարավամերիկյան պետության El Peruano պաշտոնական թերթում: «Ազգային սուգը կտեւի մինչեւ ապրիլի 19-ի ուրբաթ օրը»,- ասված Է դեկրետում:

Դրանում նշված Է, որ այդ ամբողջ ժամանակ կխոնարհեն Պերուի պետական դրոշները բոլոր պետական հիմնարկությունների շենքերին, զորամասերի դիրքերում եւ ռազմածովային ուժերի նավերում, ինչպես նաեւ արտասահմանում Պերուի դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում: Պերուի իշխանությունները որոշել են, որ Գարսիային կհուղարկավորեն ապրիլի 19-ին նախագահական պատիվներով: 69-ամյա Գարսիան վախճանվել Է ապրիլի 17-ին Լիմայի Կազիմիր Ույոայի անվան հիվանդանոցում այն բանից հետո, երբ կրակել Է գլխին, երբ կալանագրով նրա տուն Էին ժամանել դատախազության աշխատակիցները: Պերուում Գարսիային կասկածում Էին Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am