Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության նախարարը և Բուլղարիայի դեսպանը նախանշել են ոլորտում համագործակցության ներուժի իրացման քայլերը

ՀՀ բնապահպանության նախարարը և Բուլղարիայի դեսպանը նախանշել են ոլորտում 
համագործակցության ներուժի իրացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային։

Կողմերը կարևորել են բնապահպանության ոլորտում համագործակցության խորացումը և նախանշել այդ ուղղությամբ երկրների միջև առկա ներուժի արդյունավետ իրացման քայլերը։ Քննարկվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հարցերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպանին տեղեկացրել է, որ բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնապահպանական վճարների քաղաքականության արմատական փոփոխություն, որի հիմքում դրվել է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման սկզբունքը, և այդ առումով օգտակար է համարել Բուլղարիայի արդեն կիրառած փորձի դիտարկումը։

Որպես ԵՄ անդամ պետության ներկայացուցիչ՝ դեսպանի հետ քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող  հրահանգների մոտարկման գործողությունների  ընթացքին վերաբերող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am