Տնտեսություն

Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»-ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության. Գեղամ Գևորգյան

2 րոպեի ընթերցում

Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»-ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության. Գեղամ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական խնդիրներ ունենալու դեպքում պատրաստ է օժանդակել թե «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությանը, թե մթերում իրականացնող ցանկացած այլ ընկերության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Օժանդակելու համար մենք ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ: Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ՝ թե հիմա, թե նախկինում, ավելին՝ շարունակելու ենք աշխատել արտահանողների ու վերամշակողների հետ»,- նշեց նախարարի պարտականությունները կատարողը։

Նրա խոսքով՝ «Սպայկա»-ի արտադրության ծավալները կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը: Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենք չեն փնտրում նոր խաղացողների, որպեսզի «Սպայկա»-ին փոխարինի և որ տվյալ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերն է:

«Մենք նոր խաղացողներին չենք փնտրում մյուսների հաշվին, այլ խրախուսում ենք նորերի մուտքը, քանի որ նրանց կարիքը կա:

Ավելի վաղ «Սպայկա» ընկերությունը հայտարարել էր, որ չի շարունակի մթերումը, եթե ֆինանսական խնդիրներ ունենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում