Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»- ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության. Գեղամ Գևորգյան

Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»-
ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության. Գեղամ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական խնդիրներ ունենալու դեպքում պատրաստ է օժանդակել թե «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությանը, թե մթերում իրականացնող ցանկացած այլ ընկերության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Օժանդակելու համար մենք ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ:  Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ՝ թե հիմա, թե նախկինում, ավելին՝ շարունակելու ենք աշխատել արտահանողների ու վերամշակողների հետ»,- նշեց նախարարի պարտականությունները կատարողը։

Նրա խոսքով՝ «Սպայկա»-ի արտադրության ծավալները կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը: Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենք չեն փնտրում նոր խաղացողների, որպեսզի «Սպայկա»-ին փոխարինի և որ տվյալ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերն է:

«Մենք նոր խաղացողներին չենք փնտրում մյուսների հաշվին, այլ խրախուսում ենք նորերի մուտքը, քանի որ նրանց կարիքը կա:

Ավելի վաղ «Սպայկա» ընկերությունը  հայտարարել էր, որ չի շարունակի մթերումը, եթե ֆինանսական խնդիրներ ունենա։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am