Տնտեսություն

Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. Գյուղնախը մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է  իրականացնում

1 րոպեի ընթերցում

Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. Գյուղնախը մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է  իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

«Մենք նախաձեռնել են ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, որը նպատակ ունի իրականացնել շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծություն: Այդ ամենն էլ մենք կտրամադրենք ֆերմերներին: Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կա ևս մեկ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում՝ վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրում՝ գյուղատնտեսական կենդանիների համարակալում, ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեղծում։ Այս ամենն էլ իր հերթին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում