Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Կոստա Ռիկա 
բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ,  15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կստեղծվի Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց ապրիլի 15-ի նիստում:

«Կենտրոնական Ամերիկայում Հայաստանն առանձնապես ակտիվ չի եղել: Եվ այստեղ բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներում տեղ են գտել որոշակի հակահայկական նախաձեռնություններ: Մեքսիկայում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է  անցկացրել Կոստա Ռիկայում: Եվ անցյալ տարվանից Կոստա Ռիկայի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Առաջարկվում է Հայաստանի Ազգային ժողովում ևս ստեղծել նմանատիպ խումբ»,- նշեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ