Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով պարտվեց Գերմանիայից Դենիս Կուդլային:

Նախօրեին 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

 Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև  1/8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին: 

77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց սփոփիչ երկրորդ գոտեմարտում և այժմ կմրցի Եվրոպայի բրոնզե մեդալի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am