Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ հանձնեց Պարարվեստի պետական քոլեջի լավագույն սաներին

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ հանձնեց Պարարվեստի 
պետական քոլեջի լավագույն սաներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը  նախագահ Արմեն Սարգսյանի մրցանակներ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուհի Նարե Մարկոսյանին և պարող Րաֆֆի Գալստյանին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Պարարվեստի պետական քոլեջում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Քոլեջում անցկացվել է մրցույթ, որի արդյունքում շահել են Նարեն ու Րաֆֆին: Մրցանակները նրանց հնարավորություն կտան այցելել Մոսկվայի մեծ թատրոն, այնտեղ դիտել բեմադրություններ, ներկա լինել փորձերին, ծանոթանալ պարողներին ու պարարվեստի գաղտնիքներին: Մեծ թատրոն այցելել երազում է ամեն պարող: Մենք որոշեցինք իրականացնել նրանց երազանքը»,-նշեց Նունե Սարգսյանը և հավելեց, որ քոլեջի փոքրիկ, երիտասարդ  պարողները մեր դեսպաններն են ամբողջ աշխարհում:

Առաջին տիկինը շրջեց ՀՀ նախագահի ֆոնդից հատկացված գումարներով վերանորոգված քոլեջի երկու փորձասենյակում, դիտեց քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրված գեղեցիկ պարային համարներ:

«Քոլեջը վերանորոգման կարիք ուներ:  Նախագահական ֆոնդից որոշ օգնություն տրվեց քոլեջին և նորոգվեց  փորձասենյակների հատակը: Պարզվեց` դա մեծ նվեր էր ուսումնարանի համար»,-պատմեց Սարգսյանը:

Նա  հիշեցրեց, որ քոլեջը վաղեմի պատմություն ունի. այն հիմնադրվել է 1924 թվականին: «Այս տարի լրանում է քոլեջի 95-ամյակը: Այստեղ են սովորել Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Էլվիրա Ուզունյանը, Հովհաննես Դիվանյանն ու մեծ համբավ ունեցող այլ պարողներ: Ներկայումս  համաշխարհային բալետային բեմերում մոտ հիսուն հայ երիտասարդ պարող կա: Քոլեջում հրաշալի պարողների սերունդներ են կրթվում: Բալետային արվեստից բացի դասավանդում են նաև հայկական ազգային պարեր, որոնք շատ գնահատված են մեր երկրում»,-եզրափակեց նախագահի տիկինը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am