Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 55 կգ քաշային կարգում որակավորման փուլից պայքարը կսկսի Ռուդիկ Մկրտչյանը, ով կմրցի վրացի աշխարհի 2018 թվականի բրոնզե մեդալակիր Նուգզարի Ցուրցումիայի հետ:

63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կփորձի գերազանցել նորվեգ  Ստիգ-Անդրե Բերգին:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ևս պայքարի մեջ կմտնի որակավորման փուլից, որտեղ կմրցի Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգի հետ:

87 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Հեիկի Հերման Մեթսոմաեկին է Ֆինլանդիայից:

Եվ 130 կգ քաշում Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում ուժերը կչափի ռուս Սերգեյ Սեմենովի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշմարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am