Տնտեսություն

Հայ-ռուսական համատեղ հիմնադրամը կֆինանսավորի երկու երկրների ինովացիոն ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական համատեղ հիմնադրամը կֆինանսավորի երկու երկրների ինովացիոն ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում կստեղծեն համատեղ հիմնադրամ, որն արտոնյալ վարկավորման միջոցով կֆինանսավորի երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի՝ Մոսկվայում անցկացված նիստը:

«Համաձայնություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ստեղծվելու է նոր համատեղ հիմնադրամ: Այն ֆինանսավորելու է բարձր տեխնոլոգիաները և ինովացիաները: Այդ հիմնադրամի ձևավորմանը մասնակցելու է նաև Եվրասիական զարգացման բանկը: Եվ ֆինանսավորվելու են երկու երկրներում ինովացիաները և բարձր տեխնոլոգիաները»,-ասաց Բաբայանը:

Նա նկատեց, որ ֆինանսավորման համար կան բավարար միջոցներ, մնում է ներկայացնեն ծրագրեր: Ֆինանսավորումը լինելու է արտոնյալ վարկավորման միջոցով, լինելու է ավելի մատչելի վարկավորում: Հիմնական համաձայնությունը կողմերն արդեն ձեռք են բերել, իսկ մանրամասները կքննարկվեն արդեն ձևավորման փուլում:

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում