Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական ընկերությունները բացառիկ հնարավորություն կստանան ադամանդ գնելու ռուսական «Գոխրան»-ից

Հայկական ընկերությունները բացառիկ հնարավորություն կստանան ադամանդ գնելու 
ռուսական «Գոխրան»-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա նոյեմբերին կստորագրվի համաձայնագիր, որը հնարավորություն կտա ՌԴ-ի ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող «Գոխրան» կազմակերպությունից գնել ադամանդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակ ձեռք է բերվել հայկական կողմի համար մի շատ կարևոր համաձայնություն: Մասնավորապես հայկական ընկերությունները կկարողանան ռուսական ֆինանսների նախարարությամբ գործող «Գոխրան» կազմակերպությունից ձեռք բերել ալմաստներ, որպեսզի հետագայում վերամշակեն Հայաստանում: Այդ ընկերությունն  ալմաստը վաճառում է միայն իր տեղական կազմակերպություններին: Համաձայնագրի ստորագրման դեպքում վաճառելու է նաև ՀՀ ռեզիդենտներին»,-ներկայացրեց փոխնախարարը:

Արձանագրվել է, որ այդ համաձայնագրի ստորագրումը պետք է տեղի ունենա մինչ 2019թ նոյեմբեր ամիսը: Փոխնախարարի գնահատմամբ՝ դա մեր տնտեսվարողների համար նոր հնարավորություն կընձեռի ավելի որակյալ և  մատչելի գներով ալմաստներ ձեռք բերել:

Բաբայանը տեղեկացրեց, որ ներկայում ՀՀ ռեզիդենտները ալմաստ են ձեռք բերում ռուսական «Ալռուսա» ընկերությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]