Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում կազմակերպված կլոր սեղանին

Դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային 
համալսարանում կազմակերպված կլոր սեղանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է  Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանում կազմակերպված՝ «Բարձրագույն կրթության վերափոխումը. նորորարական համալսարան 4.0» խորագրով կլոր սեղանին։ Ձեռնարկը նվիրված էր ուկրաինա-չինական նորարարական կենտրոնի բացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համալսարանի ռեկտոր՝ ակադեմիկոս Լեոնիդ Գուբերսկու (Леонид Губерский) բացման խոսքից հետո ելույթ է ունեցել դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, հույս հայտնելով, որ ապագայում դրա մասնաճյուղը կբացվի նաև Ուկրաինայում, Փարիզի և այլ կենտրոնների օրինակով։ Ավարտելով իր խոսքը, հայ դիվանագետը նշել է, որ «նախագիծը կարող է հանդիսանալ կրթության և ՏՏ ոլորտների հայ-ուկրաինական համագործակցության փայլուն օրինակ»։ «ԹՈւՄՈ»-ի կոնցեպտը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանակում։

Կլոր սեղանի շրջանակներում տեղի է ունեցել դեսպան Սեյրանյանի և համալսարանի ռեկտորի առանձնազրույցը։ Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել Երևանի պետական համալսարանի և Կիևի ազգային համալսարանի միջև գործակցությունը վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am