Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Յան Գիլանը և Թոնի Այոմին Երևանում կտոնեն Rock Aid Armenia նախագծի 30-ամյակը  

Յան Գիլանը և Թոնի Այոմին Երևանում կտոնեն Rock Aid Armenia նախագծի 30-ամյակը

 

 

 ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երևանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այցի և տոնակատարության կազմակերպիչներն են «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը և «DoSomething» կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

 2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երևանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Յան Գիլանի, Թոնի Այոմիի և Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

 «30 տարի առաջ ռոքի աստղերը միավորվեցին՝ օգնելու մեր ժողովրդին, իսկ շուտով, ID Bank-ի և Koor-ի աջակցության շնորհիվ, մենք կտոնենք այդ հրաշալի նախաձեռնության հոբելյանը», - ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:

 Յան Գիլանը, Թոնի Այոմին և Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

 2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, «Մեդիամաքսը» և «DoSomething»-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Գիլանը Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր մետաղե տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք:

 2010 թվականի մարտին Երևանում անցկացվեցին Գիլանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Գիլանը և Այոմին հիմնեցին «WhoCares» սուպեր խումբը:

 Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը և շինարարությունը համակարգում էին Հայկական օգնության ֆոնդը (ՀՕՖ), «Մեդիամաքսը» եւ «DoSomething»-ը: 2013-ի սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Յան Գիլանի և Ջոն Դիի մասնակցությամբ:

 «Հրաշալի է, որ Գիլանը և Թոնի Այոմին հունիսին Երևանում մեզ հետ կլինեն: Արա Թադևոսյանը և ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Յանին և Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել և գնահատել այն աջակցությունը, որը երաժշիտները ցուցաբերել են աղետի գոտու երեխաներին»,– ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am