Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Հայ սամբիստները մեկնում են Եվրոպայի առաջնություն    

Հայ սամբիստները մեկնում են Եվրոպայի առաջնություն

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 12-14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կանցկացվեն սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները:

Պատանիների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գևորգ Վարդանյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Երվանդ Ներսիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Արսեն Ավետիսյանը (65 կգ), Ռոբերտ Բարսեղյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44 կգ) և Նունե Նազարյանը (52 կգ):

Երիտասարդների առաջնությունում մրցագորգ դուրս կգան Վահան Շահբազյանը (48 կգ), Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Սերգեյ Պողոսյանը (68 կգ), Բորիս Շատվերյանը (74 կգ), Արման Ավանեսյանը (90 կգ), Արտյոմ Սարգսյանը (100 կգ), աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (56 կգ):

Մրցավայր կմեկնեն մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը:
Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ