Հասարակական

Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը. դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը. դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է repubblica.it-ը՝ հավելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը: Դրա հետևանքով Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:

Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին:

Կայքը նշում է, որ Թուրքիայի հետ կապված ապրիլի 8-ին հստակ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: «Թուրքիան չի հանդիսանում և երբեք էլ չի լինի Եվրոպա: Անդամակցության գործընթացը պետք է կասեցնել, այն պետք է վերջնականապես դադարեցնել: Որքան տեղյակ եմ, Թուրքիան երբևէ մուտք չի գործի ԵՄ, երբևէ»- նշել է Սալվինին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում