Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դավիթ Անանյանը կարևորում է ժամ առաջ շրջանառության հարկի շեմի բարձրացումը

Դավիթ Անանյանը կարևորում է ժամ առաջ շրջանառության հարկի շեմի բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կարևորում է ժամ առաջ շրջանառության հարկի շեմի բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ կառավարությունից Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն ներկայացվել է ԱԺ և այս պահին գտնվում է օրենսդիր մարմնում:

«Գիտեմ, որ այս պահին դեռևս չկա հարկ վճարող, որը 58 մլն դրամի շեմը գերազանցել է, բայց ինչքան շուտ, այդքան լավ, որպեսզի հնարավորություն ունենան մեր հարկ վճարողները հետընթաց կիրառել այդ իրավական դրույթը»,- նշեց նա, հավելելով, որ ինչքան շուտ ընդունվեն օրենքները, այդքան շուտ կյանքի կկոչվեն, հետևաբար այդ իրավական հնարավորությունից հարկ վճարողներն իրականում կօգտվեն:

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը դարձնելով 115 միլիոն դրամ  և օրենքին հետադարձ ուժ տալ։ 2019 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտցնելու պայմանով, սակայն՝ միայն այն հարկ վճարողների համար, որոնք մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am