Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայում ներկայացվել են Կոմիտաս վարդապետին նվիրված զեկույցներ

Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայում ներկայացվել են Կոմիտաս 
վարդապետին նվիրված զեկույցներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում Լիդիա Մուխարինսկայայի հիշատակին նվիրված 18-րդ միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթի միջազգային համաժողովի շրջանակներում ապրիլի 2-ին կազմակերպվել են «Виват, Армения! К 150-летия Комитаса (1869-1935)» խորագիրը կրող քննարկումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
 
«Քննարկումների բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում Հայաստանի դեսպանության կցորդ Սուրեն Ավետիսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց Կոմիտաս վարդապետի առանձնահատուկ դերակատարությունը հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ: Միաժամանակ ընդգծվեց, որ Կոմիտասի ստեղծագործությունները՝ դեռ վարդապետի օրոք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն կերտած մշակութային ժառանգության, Կոմիտասի հոբելյանը ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019թթ. իր օրացույցում:
 
Այնուհետ Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի սաները հանդես եկան զեկույցներով՝ «Կոմիտասը և Նարեկացին․ հայկական մշակույթի երկու ոգիներ» և «Կոմիտասը որպես հայկական եկեղեցական երաժշտության ռեֆորմատոր («Պատարագի» օրինակով)» թեմաներով։ Նշյալ թեմաներով հանդես եկած զեկուցողներին հանձնվեցին Բելառուսում Հայաստանի դեսպանության շնորհակալագրեր, ինչպես նաև հայ երաժշտությանը նվիրված գրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am