1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ԵՄ-ն վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ԼՂ 
հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործընթացում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել  ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը:

«Հուսադրող են ղեկավարների հավատարմությունը հրադադարի ռեժիմն ամրապնդելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել արդյունավետ  բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է ինչպես հումանիտար ոլորտում Վիեննայի պայմանավորվածության, այնպես էլ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին: Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Եվրոպական Միությունը կրկին վերահաստատում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այդ թվում՝ Հաևրավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների շրջանում վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]