Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» 
նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարության ոլորտում Հայաստանում նաև պետության ծրագրերով խոշոր գործողություններ կիրականացվեն: Այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում զգալի աճ է արձանագրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՛վ հունվարին, և՛ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ: Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոսով: Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարաններ գնելու գործարքներ են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն են ցուցաբերում սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք կարող էին պայմանականորեն ծախսել արտագաղթ պլանավորելու վրա, ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենալավ դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»,- ասաց վարչապետը:

Նա կասկած չունի, որ մենք առաջիկայում հենց այսպիսի գործընթացներ կտեսնենք: Այդ մասին են վկայում նաև գործարար շրջանակի շինարարների հետ կառավարության ունեցած զրույցները, շփումները: Վարչապետը նշեց` դա նշանակում է, որ այս ոլորտում բացվելու են բազմաթիվ աշխատատեղեր: «Մանավանդ, որ շինարարության ոլորտում պետական ծրագրերով են խոշոր գործողություններ իրականացվելու, ինչը, անշուշտ, պետք է ունենա իր դրական արդյունքը»,-նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ արձանագրված դրական ցուցանիշները ցույց են տալիս զարգացման դինամիկան: Վարչապետը վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո, նախորդ տարվա երկրորդ կեսին սկիզբ առած դրական գործընթացները հստակ ունեն իրենց շարունակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am