Տնտեսություն

Ազգային ժողովը վավերացրեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը վավերացրեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ընդունվեց ԱԺ-ի մարտի 27-ի հերթական նիստում:

ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ` 1 պատգամավոր, ձեռնպահ մնաց երկու պատգամավոր:

Համաձայնագրով մի շարք ապրանքատեսակների` Իրան արտահանման համար մաքսատուրքերը նվազեցվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում