Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փորձագետները կազմել են «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը

Փորձագետները կազմել են «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Henley & Partners շվեյցարական ընկերությունը կազմել Է «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը: Դրանում առաջին դիրքն զբաղեցրել Է Ճապոնիան: Ճապոնական արտասահմանյան անձնագրի տերերը կարող են այցելել 190 երկիր, ընդ որում կարիք չունենալով ստանալ մուտքի այցագիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղը կիսել են Սինգապուրը եւ Հարավային Կորեան, որոնց բնակիչները անայցագիր մուտքի իրավունք ունեն 189 երկիր: Առաջատարների եռյակը եզրափակում են Ֆրանսիան եւ Գերմանիան՝ յուրաքանչյուրը 188 երկիր ցուցանիշով: Վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Իտալիան (187), Լյուքսեմբուրգը եւ Իսպանիան (186), Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան եւ Պորտուգալիան (185): Նրանց հաջորդում են Ավստրալիան, Իսլանդիան եւ Նոր Զելանդիան, որոնց քաղաքացիները կարող են առանց այցագրի այցելել 181 պետություն ու տարածք: Անայցագիր մուտքի ամենահամեստ հնարավորություններն ունեն Պակիստանի արտասահմանյան անձնագրերի տերերը (33), Սոմալին եւ Սիրիան (32), ինչպես նաեւ Աֆղանստանն ու Իրաքը (30), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am