Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վուչիչը հայտարարել Է Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացումը

Վուչիչը հայտարարել Է Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացումը

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լույս մարտի 26-ի գիշերը հայտարարել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, որն իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) առաջնորդն Է: «Խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ կա՛մ հունիսին, կա՛մ եկող տարվա գարնանը: ՍԱԿ-ի նախագահությունը մեկ ձեռնպահ ձայնով՝ իմ ձայնով, պաշտպանեց վաղաժամկետ ընտրությունների նշանակումը»,-հայտարարել Է Վուչիչը: Այս դեպքում, ՍԱԿ-ի ղեկավարի խոսքով, տեղական ընտրությունները կարող են կայանալ մայիսին:

«Մենք 10-12 ամսվա մեծ դադար կունենայինք ընտրությունների միջեւ, ինչը մարդկանց հնարավորություն կտար տեղերում քվեարկել սեփական կամքի եւ տեղական իշխանությունների աշխատանքի հիման վրա»,-ասել Է նա: Alo սերբական թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրներ Վուչիչի կուսակցությունում, հայտնել Է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիսի 23-ին: Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը չի բացառել սերբական խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ խոստանալով անհապաղ դրանք նշանակել, եթե դա պահանջի ընդդիմությունը: Վերլուծաբանները պնդում են, որ ներկայում Վուչիչը, հարցումների համաձայն, ունի բնակչության 55 տոկոսի աջակցությունը: Ընդսմին վերջին ամիսների ընթացքում Բելգրադում տեղի են ունենում ընդդիմության կողմից կազմակերպված զանգվածային հակակառավարական ակցիաներ: Իր հերթին ընդդիմությունը հրապարակել Է «Համաձայնություն ժողովրդի հետ» վերտառությամբ ծրագիրը, որի համաձայն, նա մտադիր Է պայքարել ԶԼՄ-ների ազատության համար, բոյկոտել հնարավոր խորհրդարանական ընտրությունները եւ հրաժարվել բոլոր մակարդակների խորհրդարանների ու խորհուրդների աշխատանքին մասնակցելուց՝ Ժողովրդական սկուպշչինայից մինչեւ տեղական խորհուրդներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am