Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտին արտոնություններ 
տրամադրելու վերաբերյալ նախագծին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն ընդլայնում է ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության շրջանակը: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց հանձնաժողովի մարտի 25-ի նիստում:

«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015թ, որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Մասնավորապես սահմանվել է շահութահարկ՝ 0 տոկոս և եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով: 2016-ի դեկտեմբերի 1-ից դադարեցվել է հարկային արտոնություններից օգտվելու համար հավաստագիր տրամադրելու մասին դիմումների ընդունումը: Այսպես` օրենքի գործողության արդյունքում 2015-ին ստեղծվել է 274 ընկերություն, որոնցից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016-ին  ստեղծված 337 ընկերություններից հավաստագրվել են 98-ը: 2017-ին ստեղծված 570 ընկերություններից հավաստագրվել են 272-ը, իսկ 2018-ին ստեղծվել է 470 ընկերություն»,-ներկայացրեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել ՏՏ ոլորտի կազմակերպությունների գործունեության շրջանակը, մասնավորապես ավելացվել են էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, համակարգչային գրաֆիկայի և խաղերի ստեղծում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում գործունեության տեսակները:

Նախագծով ստեղծվում են նաև հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար: Դա իր հերթին բերելու է ներդրումներ: Սահմանվում են նաև կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման մեխանիզմներ՝ հաշվի առնելով փորձը: Օրենքի ընդունմամբ նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը  ներառյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]