Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապագա հայրերի ծխելը կապել են նրանց զավակների մոտ սրտի բնածին արատների զարգացման ռիսկի հետ

Ապագա հայրերի ծխելը կապել են նրանց զավակների մոտ սրտի բնածին արատների զարգացման ռիսկի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա հայրերի ծխելու մոլությունը բացասական ազդեցություն Է թողնում սերնդի առողջության վրա՝ զգալիորեն մեծացնելով սրտի բնածին արատների զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն Է հանգել չինացի գիտնականների խումբը կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել Է ScienceDaily գիտական նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չանշա քաղաքի (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Հարավային կենտրոնական համալսարանի մասնագետները վերլուծել են ավելի քան 125 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել Է շուրջ 8,8 միլիոն մարդ, ներառյալ 137,5 հազար երեխա սրտի բնածին արատով: Հրատարակությունը նշում Է, որ փորձագետներն առաջին անգամ են ուսումնասիրել կապն ապագա հայրերի ծխելու, մայրերի պասիվ ծխելու եւ նրանց նորածին երեխաների մոտ սրտի արատների առաջացման ռիսկի միջեւ:
Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես ապագա հայրերի, այնպես Էլ ապագա մայրերի ծխելու հակումն զգալիորեն մեծացնում Է սրտի արատով երեխաների ծնվելու հավանականությունը: Ըստ որում այդ կործանարար սովորության առկայությունը հայր դառնալ պատրաստվող տղամարդկանց մոտ զավակների սրտի բնածին արատի զարգացումը մեծացնում Է 74 տոկոսով, իսկ հղի կանանց ծխելու հակումը՝ 25 տոկոսով: Գիտնականները նաեւ պարզել են, որ նորածինների առողջությանն ամենամեծ վնասը հասցրել Է ապագա մայրերի պասիվ ծխելը: Այսպես, նրանց երեխաների մոտ սրտի բնածին արատների առաջացման հավանականութունն աճել Է 124 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am