Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում տպվել է 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն


Հայաստանում տպվել է 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 65 մլն հատով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա մարտի 1-ը՝ համադրելի ժամանակահատվածի հետ համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս ցուցանիշը հանրությանը ներկայացվում է որպես ձեռքբերում, որովհետև ստացվում է, որ ամսական մոտ 6.5-7 մլն դրամի  ավել ՀԴՄ կտրոն է տրամադրում: Կարևորում են նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը, քանի որ այն 4-5 ֆունկցիա կարող է իրականացնել»,-ասաց Անանյանը:

Նա հիշեցրեց, որ նոր ՀԴՄ-ները բանկային քարտերը և ID քարտերը կարդալու հնարավորություն է տալիս: Այն նաև օնլայն եղանակով հարկային հաշիվ և այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն ունի:

Ներկայում Հայաստանում առկա է մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը նոր սերնդի մեքենաներ են: Սակայն ցուցանիշներն օր օրի փոխվում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am