Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2018թ գործունեության արդյունքները

ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքն ամփոփեց 
2018թ գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի  Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների   բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել մարտիւ 25-ին: 2018թ գիտական և գիտակազմակերպական  գործունեության  հիմնական   արդյունքները  ներկայացրեց  Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԼենսերԱղալովյանը:

Այսպիսով, ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների    բաժանմունքիկազմում   ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացմանպրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 26արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

2018թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու,  271 հոդված, որոնցից 105-ը` արտերկրում, 45 թեզիս, որոնցից 3-ը` արտերկրում:

Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 12 միջազգային և հանրապետական գիտաժողով:

Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

·      «Նանոբյուրեղային նյութերը և մոմենտային առաձգականության կիրառական   մոդելները»,զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ   Ս.Հ. Սարգսյան

·      «Որոշ նոր ուղղություններ և սկզբունքներ անալիզի և երկրաչափության բնագավառում, զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Բարսեղյան

·      «Մաթեմատիկական տոմագրաֆիա» (Математическая томография) , զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Արմեն Սերգև (ՌԴ)  

·      «Գիտաչափության կիրառումը գիտական գործունեության գնահատման մեջ», զեկուցող`կ.գ.թ.Շ.Ա.Սարգսյան

·             «Մի ծայրով ամրակցված հեծանի դինամիկան և կայունությունը»,  զեկուցող` տեխ . գ.դ. Հ.Գ. Շեկյան
 Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն
տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ

·         Ստացվել է p-ադիկ լարերի դինամիկ տեսությունում հայտնի Վ.Ս. Վլադիմիրով-Յա.Ի. Վոլովիչի միջվակումային լուծումների գոյության թեորեմի ընդհանրացումը: Ապացուցվել է կառուցվող լուծման միակությունը սահմանափակ ֆունկցիաների դասում: Ստացված արդյունքներից որպես հետևանք ստացվել է Լ. Ժուկովսկայայի ռոլլինգային լուծումների վերաբերյալ թեորեմը: (ղեկ.` ֆ.մ.-գ.դ.Ն. Ենգիբարյան, ֆ.մ.գ.դ.Խ.Խաչատրյան ):

Մեխանիկայի ինստիտուտ

·         Մշակվել են գծային և ոչ գծային համակարգերի ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության ուսումնասիրության եղանակ՝ հիմնված Գրինի ֆունկցիայի վրա։ Օգտագործելով Գրինի ֆունկցիայի և էվրիստիկ եղանակները՝ հետազոտվել են անորոշություն պարունակող շերտավոր հեծանի ծռման տատանումների գրեթե ղեկավարելիությունը, էլեկտրական դաշտով մասնիկների՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, ոչ գծային հավասարումների՝ անվերջ ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, Բյուրգերի մածուցիկ հավասարման՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները (ղեկ.` թղթ.անդ. Ա.Ավետիսյան, ֆ.-մ.գ.թ. Ա. Խուրշուդյան):

·         Առանց լրացուցիչ ավանդական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, հեղուկ ապակի) օգտագործման ավտոկլավային մշակման միջոցով բետոնե և երկաթբետոնե թափոնների բեկոտվածքի հիման վրա մշակվել է կառավարելի մեխանիկական հատկություններով օժտված շինարարական նոր կոմպոզիտային նյութերի ստացման եղանակ: Մշակված նյութերի հիման վրա կարելի է պատրաստել շինարարական աղյուսներ, միջնորմային սալեր և բլոկներ (ղեկ. ՝ տեխն.գ.դ. Կ.Կարապետյան, ք.գ.թ. Ն. Գուրգենյան, Ա.Առաքելյան, տեխն.գ.դ. Ա.Ավանեսյան):

 Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ         

·         Քանակական ատրիբուտներով ասոցիատիվ կանոնների պեղման մոդելում, որտեղ ենթադրվում է, որ ատրիբուտները մոնոտոն են, կառուցվել է ալգորիթմ, որը ներմուծելով «խորանարդային տրոհում» գաղափարը, խնդիրը հանգեցնում է բինար ատրիբուտների դեպքին: Չնայած խնդիրը մնում է հաշվատար, բայց այն ձեռք է բերում պարզ մոդելային նկարագիր, ինչը հնարավորություն է տալիս պեղել կանոններ ըստ խնդրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես օրինակ` կանոնի ձախ մասի փոքր հզորությունը, հասանելիության տիպի սահմանափակումներ և այլն: Կիրառման տիրույթը չափազանց լայն է, ինչպես օրինակ, համակարգչային LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար (ղեկ.՝ թղթ.անդ. Լ.Ասլանյան):

·         Առաջարկվել է պատկերների ճապաղվածության աստիճանի գնահատման չափանիշ, և ցույց է տրվել, որ այն հնարավոր է օգտագործել նաև պատկերների մի շարք այլ տեսակի աղավաղումների համար (ղեկ.` տ.գ.դ. Դ.Ասատրյան):

·         Ամպային հիմնական ենթակառուցվածքը զարգացվել է օգտագործելով OpenStack միջավայրը։ Հետազոտվել են պահեստավորման (Swift), ցանցային (Neutron) և վիրտուալ ղեկավարման (Nova) ծառայությունները։ Ներդրվել է Keystone ինքնության կառավարման ծառայությունը։ Գիտափորձերից և հաշվարկներից ստացված տվյալները պահեստավորելու համար մշակվել է ամպային պահեստ։

·         Ստեղծվել է տվյալների տեսանելիացման ինտերակտիվ հարթակ, որը ներկայացվում է որպես ինտեգրված միջավայր գիտական տվյալների վերլուծման, մշակման և տեսանելիացման համար (ղեկ.` տ.գ.թ. Հ.Ասցատրյան):

 «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ

·         Խողովակաշար համակարգերում ճնշման պուլսացիաների և տատանումների ցածրացման ևվերացման նպատակով մշակվել է աշխատանքային միջավայրի ճնշման և ծախսի բազմառեժիմկայունացուցիչ(ղեկ.` տ.գ.թ. Գ. Ավետիսյան):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am