Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից

ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ: Նիստում քննարկվել են մի շարք մոդելային օրենքների՝ մասնավորապես գնագոյացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող նախագծեր. դրանք հետագայում կարող են ուղեցույց լինել ազգային օրենսդրությունները մշակելիս: Օրենքների նախագծերը կքննարկվեն վեհաժողովի լիագումար նիստում:

Անուշ Բեղլոյանը, որն ընտրվել է Մշակույթի, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, այդ թվում՝ դպրոցական սպորտին, սոցիալական տուրիզմին վերաբերող: Հանձնաժողովի օրակարգում է «Մշակութային արժեքների պահպանման մասին» կոնվենցիայի նախագիծը, որի քննարկումը հետաձգվել է շուրջ կես տարով: Հայկական պատվիրակությունը նախատեսում է մի շարք առաջարկներ ներկայացնել: Կոնվենցիան հետագայում կառաջարկվի ազգային խորհրդարանների վավերացմանը: Գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովում աշխատել է Արմեն Փամբուխչյանը:

Քննարկվել է 12 նախագիծ, երեքի վերաբերյալ հայ  խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Տիգրան Ոլիխանյանը խոսել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ եւ տեղեկացրել, որ քննարկվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների 2019-20 թվականների անդամավճարների հարցը:

Բանախոսների տեղեկացմամբ՝ հանձնաժողովների կողմից առաջարկվող մոդելային օրենքների մոտ 10 տոկոսն է հետագայում հիմք դառնում ԱՊՀ անդամ երկրների համար օրինագծեր մշակելիս, ուստի որոշվել է այսուհետ կյանքի կոչել այնպիսի օրինագծեր, որոնք գործնականում կիրառելի կլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am