Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին  հայտարարել էր դեռևս 2014 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN-ը, այս մասին հայտնել են Սիրիայի դեմոկրատական ուժերը:

Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հատուկ ջոկատայինների աջակցությամբ գործող  քրդական և արաբական զինված ուժերի կոալիցիան հայտարարել է, որ ԻՊ-ին հաղթել են և ազատել Արեւելյան Սիրիայում գտնվող Բաղուզ քաղաքը:

«Սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարում են այսպես կոչված խալիֆայության և ԻՊ-ի  կողմից տարածքների 100 տոկոսանոց  կորստի մասին: Այս յուրօրինակ օրը մենք հիշում ենք հազարավոր նահատակներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել հաղթանակի», - ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի ծառայության ղեկավար  Մուստաֆա Բալին:

Մարտից հետո Սիրիական ուժերը քաղաքի շենքերից մեկում դրոշ են բարձրացրել՝  նշելով ԻՊ-ի դեմ հաղթանակը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ