Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու կամավորները մաքրել են Մյասնիկյան պողոտայից այգի բերող կամրջի ձախ կողմը


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին մարտի 23-ին ևս անմասն չի մնացել համապետական շաբաթօրյակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգու տարածքից հեռացվել է ԵՐԱԶ-ի մի թափք, որը հավանաբար ինչ-որ շրջանում ծառայել է ինչ-որ նպատակի: Կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ այգու մատույցներում, մասնավորապես Մյասնիկյան պողոտայից Կենդանաբանական այգի բերող կամրջի ձախ կողմում, պարզապես սարսափելի վիճակ էր: «Այդ սարսափելի վիճակը նկարներում կտեսնեք, կտեսնեք նաև մեր աշխատակիցների և սիրելի կամավորների աշխատանքի արդյունքը, բայց...Մեծ հույսեր ունենք, որ նման մասշտաբային աղբահանության կարիք չի լինի, մանավանդ որ աղբը ցանկապատից այն կողմ նետելու սիրահարները շատ հանգիստ կարող են մոտենալ այդ ցանկապատի աջ հատվածում գտնվող երկու մեծ աղբարկղերին ու իրենց նետելիքը այնտեղ գցեն»,-տեղեկացրին այգուց, շնորհակալություն հայտնելով բոլոր աշխատակիցներին ու կամավորներին այսօրը համաքաղաքային շաբաթօրյակին նվիրելու համար:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ