Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը մատնանշել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ

ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը մատնանշել են իրավապահ կառույցների միջև 
համագործակցության նոր ոլորտներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին:

Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Չափազանց կարևոր ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, ինչի շնորհիվ հայտնաբերվում են հետախուզվողներ, իսկ անցած տարի նաև հետախուզվողը Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանձնվել է Հայաստան: 

Մուհամմադ ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնել:

Մատնանշվել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, խոսվել է Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am