Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը

Երևանի 2019 թվականի բյուջեի ավելացումը կուղղվի Երևանի ճոպանուղու, մետրոյի, 
Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2019 թվականի բյուջեում լրամշակման արդյունքում 8 միլիարդ դրամի հավելում կլինի, ինչի արդյունքում բյուջեն կկազմի 91.1 միլիարդ դրամ՝ 83.1 միլիարդ դրամի դիմաց:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների համաձայն՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի եկամուտների մասում տեղական տուրքերը նախատեսվում է ավելացնել 75 միլիոն 400 հազար դրամով՝ Երևան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար:

«Նախագծով առաջարկվում է «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով նախատեսված գումարներն ավելացնել 80 միլիոն 576 հազար դրամով, որից՝  էներգետիկ ծառայություններ հոդվածով՝ 5 միլիոն 125 հազար դրամի նվազեցում, ապահովագրական ծախսեր հոդվածով՝ 443 հազար դրամի ավելացում, ինչը պայմանավորված է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գների բարձրացմամբ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրին ավելացնել 38 միլիոն 257 հազար դրամ, Երևան քաղաքի ճոպանուղու, մետրոյի նոր կայարանի և վարչական շրջաններում նոր կապիտալ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նախագծով առաջարկվում է 90 միլիոն հատկացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման իրականացմանը՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով։

« 225 միլիոն դրամով կավելացվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագիրը, որից 140 միլիոն դրամը Երևանի 2801-ամյակին նվիրված Էրեբունի-Երևան միջոցառման, իսկ 35 միլիոն Տիգրան Մանսուրյան-80, Արթուր Մեսչյան-70, Երվանդ Մանարյան-95, Տիգրան Հեքեքյան-60, Ռուբեն Ադալյան-90, Ռոբերտ Ամիրխանյան-80, Պատանի հանդիսատեսի թատրոն-90, Դրամատիկական թատրոն-50 հոբելյանական ամյակներին նվիրված միջոցառումների, 35 միլիոն դրամ «Երևանյան օրերը Արցախում, Գյումրիում, Վանաձորում» միջոցառումների իրականացման, իսկ 15 միլիոն դրամը հասարակական կազմակերպություններին նվիրատվության համար, ինչը 2018 թ. փաստացի ծախսի նկատմամբ պակաս է 125 միլիոն 215 հազար դրամով»,-ասաց նա՝ հավելելով, որ «Թատրոնների հիմնանորոգում» ծրագրին նախագծով առաջարկվում է 157 միլիոն 413  հազար դրամ հատկացնել` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am