Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել 
հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հհայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Արցախի հանրապետության, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են մարտի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը զեկուցել է, որ մարտի 18-ին մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում տեղի է ունեցել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19952 զանգ, 181 դեպք-պատահար, որից 98-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցել է, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 30 հետազոտություն:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են  կադրային քաղաքականությանը, փրկարարների գործուղումների, պարգևատրման  գործընթացներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակի պատշաճ կերպով կազմակերպմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am