Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզը դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում կունենա 78 մասնակից

Գեղարքունիքի մարզը դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում կունենա 78 մասնակից

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեց 425 դպրոցական:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյանը, օլիմպիադաներն անցկացվել են մաթեմատիկա, պատմություն, քիմիա, հայոց լեզու, կենսաբանություն, ինֆորմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, գրականություն, ՆԶՊ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, աստղագիտություն ու հայոց եկեղեցու պատմություն առարկաներից, որտեղ հաղթող են ճանաչվել 78 աշակերտ, ովքեր եւ Գեղարքունիքի մարզը կներկայացնեն հանրապետական օլիմպիադայում: Ութական մասնակիցներ կլինեն պատմություն, հայոց լեզու, ռուսաց լեզու եւ հայոց եկեղեցու պատմություն, յոթական մասնակից՝ գրականություն եւ ՆԶՊ, 6 մասնակից՝ քիմիա, հնգական մասնակից՝ կենսաբանություն, անգլերեն, գերմաներեն, 4 մասնակից՝ աշխարհագրություն, 3 մասնակից՝ մաթեմատիկա, 2 մասնակից՝ աստղագիտություն, մեկական մասնակից՝ ֆիզիկա եւ ֆրանսերեն առարկաներից: Ինֆորմատիկա առարկայից մարզային փուլում ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:

«Հումանիտար առարկաների հաղթողներին ընտրել է մարզային հանձնաժողովը, իսկ օնլայն կարգով անցկացվող բնագիտական առարկաների հաղթողներին՝ հանրապետական կազմկոմիտեն: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու համար առավել շատ աշակերտներ են տվել Ճամբարակի, Սեւանի, Վարդենիսի ավագ, Գանձակի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2 դպրոցները»,-նշեց Համբարձում Սաֆարյանը:-

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am