Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր Զելանդիայում երկու րոպե լռությամբ հարգել են Քրայսթչերչում զոհվածների հիշատակը

Նոր Զելանդիայում երկու րոպե լռությամբ հարգել են Քրայսթչերչում զոհվածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպես լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը: Մարտի 22-ին այս մասին հայտնել Է Television New Zeland-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վշտի համազգային ակցիան հայտարարել Է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը՝ կապված ողբերգության պահից անցած շաբաթվա հետ: Այն նախորդել Է Նոր Զելանդիայի մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքին:

Նաեւ հեռուստաալիքը հայտնել Է, որ երկրում շարունակվում Է ազգային հոգեհանգստի նախապատրաստումը, որն, ինչպես սպասվում Է, կկայանա հաջորդ շաբաթ: Իշխանությունների պլանի համաձայն՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին քրիստոնեական ժամերգությունը տեղի կունենա Քրայսթչերչում: «Այժմ մենք քննարկում ենք, թե այդ արարողությանն ինչպես կարող են մասնակցել ամբողջ Նոր Զելանդիայի բնակիչները: Որպես միասնական ազգ՝ մենք հարգանքի տուրք կմատուցենք նրանց, ովքեր մահացան Քրայսթչերչում »,- ասել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am