Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ֆինանսական կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ կմտնեն պետական բյուջե

Ֆինանսական կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ 
դրամ լրացուցիչ միջոցներ կմտնեն պետական բյուջե

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի որոշակի պակասը պետությունը կլրացնի ակցիզային հարկի և գործունեության որոշակի տեսակների հարկի վերանայմամբ: Գրավատների, փոխանակման կետերի և ֆինանսական այլ կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում պետական բյուջե կմտնի մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նորմալ է, որ բազմաթիվ մարդկանց վերաբերող շրջանառվող փաստաթուղթը քննադատվում է: Մենք ունենք հայտարարած ուղղություն, որ պատրաստվում ենք ուղղակի հարկերի բեռը նվազեցնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին: Իսկ ուղղակի հարկերի բեռի նվազումը կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում ենթադրում է ռիսկ, որ պետական բյուջեի պակաս եկամուտներ կհավաքենք: Հիմա մենք շեշտադրումը կապիտալի և եկամտի հարկերից պետք է տեղափոխենք սպառման հարկերին: Իսկ սպառման հարկերի մեջ դիտարկել ենք հնարավոր բոլոր տարբերակները: Եվ նպատակահարմար է գտնվել ձեռնպահ մնալ հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին ձեռք տալը, որովհետև դա մեր երկրի մրցունակության տեսակետից ռիսկեր է պարունակում: Եվ մնացել են սպառման հարկերի մեջ ակցիզային հարկերը և գործունեության առանձին տեսակներ, որոնց հարկային բեռը կարող են վերանայվել»-ասաց Ջանջուղազյանը:

Նա շեշտեց, որ իրենց ցանկացած գործողություն պետք է իր հիմնական նպատակին ծառայի: Ուղղակի հակերի նվազեցման արդյունքում ֆինանսական համակարգից ակնկալվում է, որ դրա գոնե ինչ-որ մասը պետք է հատուցվի՝ այսինք դրույքաչափերի բարձրացմամբ վերականգնվի: «Ակնկալվում է, որ այս փոփոխության՝ պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ կհավաքվի պետական բյուջե»,-նշեց նախարարը:

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ հնարավոր չէ կատարել որևէ կարգավորում, որից բոլորը հավասարապես գոհ լինեն:  Նախարարը նկատեց, որ փոփոխությունների արդյունքում ֆինանսական այդ կառույցների մի մասի եկամուտը կարող է ավելանալ, մեկինը՝ պակասել, մի տնտեսվարող կարող է չկարողանալ վճարել տուրքը, մեկ ուրիշը կարող է:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք ֆինանսական կառույցների պետական տուրքը, մասնավորապես նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]