Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

890 հազարից ավելի բրիտանացիներ են ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը

890 հազարից ավելի բրիտանացիներ են ստորագրել Brexit-ի չեղարկման հանրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից դուրս չգալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին ուղղված հանրագիրը մարտի 21-ի դրությամբ ավելի քան 890 հազար ձայն Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բրիտանական կառավարությունը քանիցս հայտարարել Է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն Է: Մեզ հարկավոր Է հակահարված տալ այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե ժողովուրդը որքան ուժեղ Է պաշտպանում ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահպանումը»,-ասված Է հանրագրին կից մեկնաբանության մեջ:

«Երկրի խորհրդարանն այժմ պետք Է որոշի՝ բանավեճեր կազմակերպել արդյոք այս հանրագրի շուրջ, քանի որ այն ավելի քան 100 հազար ձայն Է հավաքել: Բացի այդ, հանրագիրը բավարար թվաքանակով ձայներ Է հավաքել, որպեսզի բրիտանական կառավարությունը եւս պատասխան տա դրան: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը մարտի 21-ին BBC 4 ռադիոյի եթերում հայտարարել Է, որ Լիսաբոնի պայմանագրի՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը կարգավորող 50-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելը հնարավոր Է, բայց դա «քիչ հավանական Է»:

Բրիտանական խորհրդարանի՝ հանրագրերին նվիրված կայքը բարձր հաճախելիության պատճառով հինգշաբթի առավոտյան աշխատում Էր ընդհատումներով, հայտնել Է BBC հեռուստաալիքը: Ներկայում կայքի աշխատանքը կայուն Է: Հանրագիրը սոցցանցերում տարածել են բրիտանական խորհրդարանի անդամները, այդ թվում՝ Լիբերալ-դեմոկրատներից պատգամավոր Թոմ Բրեյքը եւ Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Փիթ Ուիշարթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am