Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարպետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: «Այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում, նախագծել և կառուցել եմ կառույցներ 5 մլն քմ-ից ավելի տարածքի վրա, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, մեծ օբյեկտներ, մասնակցել եմ Սուդանում, էրիթրեայում քաղաքների նախագծմանը: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վերմիշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը և նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում