Ռուսաստանում Չեխիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մոտ է կանչել երկրում Չեխիայի դեսպանին՝ կապված «Պրահայում անշարժ գույքի շուրջ ստեղծված աննորմալ իրավիճակի հետ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱԳՆ-ում դեսպանին ասել են, որ «անշարժ գույքի հետ կապված խնդիրը ընթացող երկխոսության առարկա է՝ ուղղված փոխշահավետ լուծումների որոնմանը»:
«Չեխական կողմին հայտնել ենք, որ անհրաժեշտ է խուսափել ապակառուցողական հետևանքներից, ցուցաբերել զսպվածություն ու կենտրոնանալ բանակցային շրջանակում հավասարակշիռ որոշումների մշակման վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ չեխական լրատվամիջոցները հայտնել էին, թե Պրահայում ՌԴ դեսպանությունը վարձով է տալիս դիվանագիտական ներկայացուցչությանը տրված բնակարանները:
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ այս հրապարակումները խեղում են իրականությունը, խեղաթյուրում են փաստերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում