Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Թանգարանների այցելուների թիվը Հայաստանում ավելացել է 121 հազարով


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների  այցելուների թիվն այդ տարի զգալիորեն աճել է, իսկ Երևանի գրախանութներում գրանցվել է գրքերի ռեկորդային վաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստում իր զեկույցում ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը: 

«Մշակույթի առումով կառավարության քաղաքականությունը միտված է եղել մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցություն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն: Նախորդ տարվա համեմատ այս տարվա կտրվածքով ավելի քան 121 հազարով ավելացել է Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանների այցելուների թիվը»,-նշեց Ղարիբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ  2018-ին Երևանի գրախանութներում գրանցվել է 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում գրքի վաճառքի ռեկորդային թիվ: Ղարիբյանը դա մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն համարեց:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ