Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 90 օրով Իրաքը դուրս Է բերում Իրանի դեմ «նավթային» պատժամիջոցների գործողությունից. Reuters

ԱՄՆ-ը 90 օրով Իրաքը դուրս Է բերում Իրանի դեմ «նավթային» պատժամիջոցների գործողությունից. Reuters
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները որոշում Է ընդունել Իրաքը վերստին դուրս բերել Իրանից Էներգակիրների գնումը սահմանափակող պատժամիջոցների գործողությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրին: «Իրաքն իրանական Էներգակիրների գնման 90-օրյա թույլտվություն Է ստացել»,-նրա խոսքը մեջբերել Է գործակալությունը: Վաշինգտոնը Բաղդադի նկատմամբ արդեն համանման որոշում ընդունել Է դեկտեմբերի 21-ին: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունն առայժմ չի պատասխանել այս տեղեկատվությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ինչպես նշվել Է ավելի վաղ, դրանց նպատակը նավթի իրանական արտահանումը զրոյի հասցնելն Է: ԱՄՆ-ի վարչակազմի գնահատմամբ՝ Իրանի դեմ սահմանափակումների կիրառումն սկսելուց ի վեր նրա նավթի մատակարարումները նվազել են օրական մինչեւ 1,5 մլն բարել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am