Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել «Arton Capital» կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնի ղեկավարած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման նպատակով՝ դրանց կատարմամբ պայմանավորված քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաև տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները և դրանց առավելությունները:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է դեպի Հայաստան ներդրումային հոսքի ապահովմանն ուղղված նախաձեռնությունը և նշել, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է դառնան պետության կողմից այդ ներդրումների կառավարման գործուն մեխանիզմները:

Հանդիպման վերջում Արմանդ Արտոնը տեղեկացրել է, որ իրենց կողմից կազմակերպվող «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը այս տարի տեղի է ունենալու Երևանում, և նախարարին հրավիրել է միջոցառանը:

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]